Մեծ Բրիտանիայի կառավարությունը խորհրդարան է ներկայացրել օրինագիծ, որը թույլ կտա իրականացնել Եվրամիության հետ նոր համաձայնագիրը և նախարարներին լայն լիազորություններ կտրամադրի Բրյուսելի հետ հետագա մերձեցման համար՝ հայտնում է The Guardian-ը։ Միևնույն ժամանակ փաստաթուղթը չի նախատեսում երկրի վերադարձը ԵՄ միասնական շուկա, մաքսային միություն կամ Եվրամիության կազմ։               
 

Նաիրա Զոհրաբյան. Ես սիրում եմ աշխատել կոնկրետ փաստերի հետ

Նաիրա Զոհրաբյան. Ես սիրում եմ աշխատել կոնկրետ փաստերի հետ
09.05.2019 | 13:12

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը մեկ տարի առաջ երկրում տեղի ունեցածը քաղաքական առումով գնահատում է աննախադեպ: Բեկում մեկ տարի անց պատգամավորը չի տեսնում տնտեսական առումով: Այն, որ ամուսնալուծությունները քչացել են, թատրոն հաճախումներն էլ՝ շատացել, տեղեկացել է վարչապետի հրապարակած 100 փաստերից:

«Ուրախալի է, - ասում Նաիրա Զոհրաբյանը:- Մարդկանց մեջ հույս է արթնացել, որ մի օր լավ է լինելու: Բայց այդ մի օրը ինչքան ուշանա և ինչքան քայլեր չարվեն տնտեսական ոլորտում, որ քաղաքացին իր ընտանիքի վրա զգա այդ «մի օր լավը», վաղը-մյուս օրը թատրոններ նորից չեն հաճախելու, ամուսնալուծություններն էլ նորից գերազանցելու են ամուսնությունները: Ոչ միայն ես, այլև, վստահ եմ, ՀՀ քաղաքացիների գերակշիռ մեծամասնությունը դեռևս իր ընտանիքի, իր բարեկեցության վրա չի տեսնում որևէ փոփոխություն: Բայց եթե մենք խոսում ենք տնտեսական վերելքի, եթե խոսում ենք քաղաքացիների սոցիալական խնդիրների լուծված լինել և չլինելու մասին, ապա էստեղ ես որևէ տեղաշարժ չեմ տեսնում: Եթե մենք խոսում ենք այն ներդրումների մասին, որոնք օդի և ջրի պես անհրաժեշտ են Հայաստանին, որպեսզի մեր տնտեսությունը այս ստագնացիայի դուրս գա և շարժվի, ապա ես չեմ տեսնում դեռևս որևէ ռեալ ներդրող, որը ասել է՝ այո, ես գալու եմ և Հայաստանում անելու եմ: Բացի ինչ-որ 2,7 միլիարդ ներդրումների խոստումների, որը ընդամենը խոստում է: Ես խոստումների հետ աշխատել չեմ սիրում: Ես սիրում եմ աշխատել որպես քաղաքական գործիչ կոնկրետ փաստերի հետ»:

Դիտվել է՝ 465

Մեկնաբանություններ